չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Հայաստան» հիմնադրամի տեղական մարմինների ատենապետներն այցելել են իրականացվող մի շարք ծրագրերի վայրեր

«Հայաստան» հիմնադրամի տեղական մարմինների ատենապետներն այցելել են իրականացվող մի շարք ծրագրերի վայրեր

Հունիսի 24-27-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 33-րդ տարեկան նիստի այցելության շրջանակներում hիմնադրամի տեղական մարմինների ատենապետներն այցելեցին իրենց և համայն հայության կողմից ավարտին հասցված և իրականացվող մի շարք կարևոր ծրագրերի վայրեր՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից

Ըստ հաղորդագրության՝ եռօրյա այցելությունների շրջանակում հիմնադրամի տեղական մարմինների ատենապետները եղան Լեռնագոգ համայնքում տեղահանված արցախցիների համար կառուցվող առանձնատների շինարարական հրապարակում, այցելեցին Գյումրու «Մուշ-2» թաղամաս՝ երկրաշարժի հետևանքով տնազուրկ դարձած և այսուհետ հիմնադրամի կողմից բնակարաններով ապահովված գյումրեցիներին, սահմանային համայնքներից՝ Տավուշի մարզի Ն. Նասիբյանի հիվանդանոցում ականատես եղան բուժհաստատության համար նոր մասնաշենքի կառուցման և վերակառուցման աշխատանքներին, անձամբ տեսան հիվանդանոցին նվիրաբերած առաջնային անհրաժեշտության բժշկական սարքավորումները, ծանոթացան Բերքաբեր համայնքում իրագործած համալիր ծրագրերին (ջրամատակարարում, փողոցային լուսավորության ապահովում, վերականգնվող էներգիա), այցելեցին նոր վերանորոգված Նորքի տուն-ինտերնատ և Զինվորի տուն, որտեղ հիմնադրամն իրականացնում է պրոթեզավորման ծրագիր:

Նրանց խոսքով՝ ծրագրերը ոչ միայն խոսուն են, այլև նշանակալի են ու մնայուն և անպայման պետք է կրեն շարունակական բնույթ՝ տարածվելով հայրենիքի այլ բնակավայրերով:

  • Կիսվել: