երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստան են ժամանել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման խորհրդարանի ինչ-որ պատգամավորներ․ Ոսկանյան

Հայաստան են ժամանել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման խորհրդարանի ինչ-որ պատգամավորներ․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը սոցկայքի իր էջում անդրադարձել է ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի պատգամավորների այցին․

«Հայաստան են ժամանել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման խորհրդարանի ինչ-որ պատգամավորներ։

Ահաբեկիչներին բնորոշ վարքագծով աչքի ընկած քաղցկեղային այս գոյացության ներկայացուցիչները մեր մայրաքաղաքում են այն ժամանակ, երբ Բաքվի բռնապետական վարչախումբը պատանդ է պահում մեր ռազմագերիներին, բռնազավթել է Արցախի Հանրապետության հսկայական տարածքներ, ադրբեջանական զինված բաշիբոզուկները հենց այս պահին բռնազվթման մեջ են պահում Հայաստանի ինքնիշխան տարածքի առանձին մասեր։

Ուստի Բաքվի բարբարոս և ահաբեկիչ վարչախմբի յուրաքանչյուր ներկայացացուցչի մուտք Երևան հավասարազոր է պատանդառու բռնազավթիչների ներթափանցմանը Հայաստանի սիրտ, իսկ դրանց ներթափանցման ապահովումն ունի մեկ անուն՝ կոլաբորացիոնիզմ։

#մահ_թշնամուն»

  • Կիսվել: