չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք, առողջացել է 12 քաղաքացի

Հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք, առողջացել է 12 քաղաքացի

Ապրիլի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք, իրականացվել է 2833 թեստավորում, առողջացել է 12 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Այսպիսով, հաստատվել է հիվանդության ընդհանուր 422 867 դեպք, որոնցից 411 050-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1512 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 051 264 թեստավորում:

  • Կիսվել: