երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հաստատվել է կորոնավիրուսի142 նոր դեպք, մահացել է 2 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի142 նոր դեպք, մահացել է 2 մարդ

Հայաստանում հունվարի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 142 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 345 855 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 604 716, վերջին մեկ օրում` 4875 նոր թեստավորում:

Վերջին տվյալներով ապաքինվել է 332 886 անձ` վերջին մեկ օրում 133 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 8001 է:

  • Կիսվել: