երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հաստատվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը

Հաստատվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը:

Մայիսի 18-ին ատեստավորումը կիրականացվի հետևյալ ուղղություններով՝

Դաշնամուր» (1-ին խումբ) – Երևանի թիվ 155 հիմնական դպրոցում
Դաշնամուր (2-րդ խումբ), սոլֆեջո, երաժշտական գրականություն (երաժշտության բաժին), երաժշտական գրագիտություն (պարարվեստի, թատերարվեստի բաժին) – Երևանի թիվ 190 ավագ դպրոցում
Քանոն, թառ, ուդ, քամանչա, դհոլ, ջութակ, թավջութակ, դուդուկ, սրինգ, բլուլ, շվի – Երևանի թիվ 6 հիմնական դպրոցում
Կերպարվեստի հիմունքներ և նկարչություն, գծանկար, գունանկար, կոմպոզիցիա, քանդակ, ծեփագործություն, կիրառական արվեստի հիմունքներ, գորգագործություն, կարպետագործություն, գոբելեն, խեցեգործություն, ասեղնագործություն, տիկնիկագործություն – Երևանի թիվ 135 հիմնական դպրոցում
Մայիսի 19-ին ատեստավորումը կիրականացվի հետևյալ ուղղություններով՝

Ծանրամարտ, աթլետիկա, հրաձգություն, կարատե – Երևանի թիվ 155 հիմնական դպրոց
Բասկետբոլ, սամբո, սեղանի թենիս, ազատ ոճի ըմբշամարտ -Երևանի թիվ 135 հիմնական դպրոց
Բռնցքամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, ձյուդո, դահուկավազք – Երևանի թիվ 190 ավագ դպրոց
Ատեստավորման օրը մանկավարժական աշխատողը քննական կենտրոն պետք է ներկայանա ժամը 10։00-ին՝ իր հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ:

  • Կիսվել: