երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Վերջին 3 տարիներին Երևանից հեռացվել են ամենամեծ քանակով ապօրինի կրպակները. Ավինյան

Վերջին 3 տարիներին Երևանից հեռացվել են ամենամեծ քանակով ապօրինի կրպակները. Ավինյան

Վերջին երեք տարիներին Երևանից հեռացվել են ամենամեծ քանակով ապօրինի կրպակները։ 

Երևանի ավագանու նիստի ընթացքում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանի հարցին։ 

«Վերջին երեք տարիների ընթացքում ամենամեծ քանակով կրպակներն են հեռացվել երևանից, և այդ աշխատանքները շարունակվում են։ Շատ դեպքերում այդ աշխատանքները զուգորդվում են նաև դատական պրոցեսներով, և Երևանի քաղաքապետարանի որոշ գործողությունների վրա լինում են արգելանքներ, բայց մենք շարունակաբար այդ աշխատանքը իրականացնում ենք։ Եվ մենք համայնքային հողի վրա ապօրինի ձևով տեղադրված բոլոր կրպակների և շինությունների դեմ անդադար պայքար ենք մղելու»,- նշեց Ավինյանը։ 

 

  • Կիսվել: