երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
«Եթե ինչ-որ մեկը տեղից ծղրտած շատ խիստ բան կասեմ». Մեսրոպ Մանուկյանը՝ Ավինյանին

«Եթե ինչ-որ մեկը տեղից ծղրտած շատ խիստ բան կասեմ». Մեսրոպ Մանուկյանը՝ Ավինյանին

Նորմալ չի, որ, օրինակի համար, մեր գործընկեր Գևորգ Ստեփանյանի ավտոմեքենան վառում է անծանոթ մեկը ու այս դահլիճում մի հատ գնահատական չի հնչում ձեր շուրթերից։ Այս մասին այսօր՝ Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

«Իսկ ես ասում եմ՝ դա քաղաքական է եղել։ Դա նորմալ չի, որ առողջ մթնոլորտ եք ուզում ստեղծել, բայց օրինակ, Ստեփանյան Գևորգի ավտոմեքենայի վառողի պատվիրատուի համար չեք խոսում երբեք, հասկանու՞մ եք»,–ասաց նա։

Այդ պահին դահլիճից ինչ–որ ձայն լսվեց, որին Մեսրոպ Մանուկյանն արձագանքեց՝ դիմելով Տիգրան Ավինյանին. «Ուրեմն եթե ինչ-որ մեկը տեղից ծղրտած շատ խիստ բան կասեմ»։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նրան հորդորեց տոնն իջեցնել։

  • Կիսվել: