երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Հարավկովկասյան երկաթուղին շարունակում է տեխնոլոգիական ավտոմեքենաների պարկի նորացման գործընթացը

Հարավկովկասյան երկաթուղին շարունակում է տեխնոլոգիական ավտոմեքենաների պարկի նորացման գործընթացը

Հարավկովկասյան երկաթուղին շարունակում է տեխնոլոգիական ավտոմեքենաների պարկի նորացման գործընթացը, հայտնում են ՀԿԵ մամուլի ծառայությունից:

Երևանի և Վանաձորի գծային ուղեմասիերին և «Մասիս» գծային մեքենայացված կայանին է փոխանցվել УАЗ մակնիշի բարձր անցունակության 6 նոր ավտոմեքենա։ ՀԿԵ գլխավոր տնօրեն՝ Ալեքսեյ Մելնիկով կարևորել է աշխատողների հարմարավետությունը՝ իրենց պարտականությունները կատարելիս, ինչպես նաև մեքենաների անվտանգ և արդյունավետ շահագործումը։

Այս տեխնիկաների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ աշխատողները սպասարկեն երկաթուղային գծերը տարբեր եղանակային պայմաններում։ Մեքենաների օգտագործումը զգալիորեն կհեշտացնի աշխատանքային գործընթացները՝ պահպանելով անվտանգության նորմերը։

  • Կիսվել: