երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հանրային քննարկման է ներկայացվել Երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության նախագիծը

Հանրային քննարկման է ներկայացվել Երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ ռազմավարության նախագիծը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Երիտասարդական պետական քաղաքականությունը կոչված է ստեղծելու իրավական, ռազմավարական, կազմակերպչական միջավայր և ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հունիսի 3-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։

  • Կիսվել: