ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հանցագործության 111 դեպք են բացահայատել ոստիկանները վերջին 3 օրում

Հանցագործության 111 դեպք են բացահայատել ոստիկանները վերջին 3 օրում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 19-22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 111 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման` 24, մարմնական վնասվածք պատճառելու՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 12, ֆիզիկական ներգործության՝ 9, խարդախության՝ 8, հոգեկան ներգործության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, թմրանյութի իրացման՝ 4, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ընտանեկան բռնության՝ 2-ական, սպանության փորձի, մարդու առևանգման, խոշտանգման, բնակարանային գողության, շորթման, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հրազենի ապօրինի շրջանառության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ պրեկուրսորների մաքսանենգության, թմրամիջոցի մաքսանենգության, անչափահասին հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու և երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 18 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար. 3 մարդ զոհվել է, 39-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

  • Կիսվել: