շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
3 ամսում՝ 11 հազար հանցագործություն, որից 868–ը՝ առանձնապես ծանր

3 ամսում՝ 11 հազար հանցագործություն, որից 868–ը՝ առանձնապես ծանր

Այս տարվա առաջին երեք ամիսներին Հանրապետությունում գրանցվել է ավելի քան 11 հազար հանցագործություն, որից 1398–ը՝ ծանր, 868–ը՝ առանձնապես ծանր։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հունվար–մարտ ամիսներին Հայաստանում գրանցվել է 24 սպանություն, 18 սպանության փորձ, սեքսուալ բնույթի բռնի գործողության 25 դեպք։

Այս տարվա առաջին եռամսյակում ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու 546 դեպք է գրանցվել, որից 45–ը՝ մահվան ելքով։

Ամենաշատ հանցագործությունները գրանցվել են Երեւանում՝ 5017 դեպք, ամենաքիչը՝ Վայոց ձորում 198 դեպք։

  • Կիսվել: