շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Համակարգում տեղ գտած խաթարումներից հետո աշխատունակությունը վերականգնված է․ «Արմենիան Քարդ»

Համակարգում տեղ գտած խաթարումներից հետո աշխատունակությունը վերականգնված է․ «Արմենիան Քարդ»

Այսօր 9:30-ից համակարգում տեղ գտած խաթարումներից հետո 11։20֊ին համակարգի աշխատունակությունը վերականգնված է, առանձին ծառայությունների գծով տեղային շտկումներ են կատարվել բանկերի հետ։ Այս մասին հայտնում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն։

Խափանումը կապված էր համակարգի զարգացման շրջանակներում նոր տեսակի ծառայություններ գործարկելու նպատակով պլանային թարմացումների տեղադրման ընթացքում առաջացած անկանխատեսելի հանգամանքների հետ։

  • Կիսվել: