շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Դոնալդ Թրամփը ստել է. Ալի Խամենեի

Դոնալդ Թրամփը ստել է. Ալի Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է սուտ խոսելու մեջ:

՛՛ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստել է՝ ասելով, որ ուզում է ուժ կիրառել խաղաղություն հաստատելու համար, այդուհանդերձ ուժը կարող է օգտագործվել այդ նպատակով, այդ իսկ պատճառով Թեհրանն օրեցօր կմեծացնի իր ուժը՛՛,-ասել է նա:

՛՛Թրամփը հայտարարեց, որ ցանկանում է ուժ կիրառել խաղաղության համար։ Նա ստել է: Նա և ամերիկյան ղեկավարությունը կառավարություններն իշխանությունն օգտագործում էին Գազայում զանգվածային սպանությունների, որտեղ կարող են պատերազմ հրահրելու և իրենց վարձկաններին աջակցելու համար՛՛,-հավելել է Խամենեին։

Նրա խոսքով՝ ուժը կարելի է օգտագործել խաղաղության և անվտանգության հաստատման համար: «Ուստի մենք Աստծո օգնությամբ ամեն օր կուժեղացնենք մեր ուժը»,- նշել է նա։

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի միջուկային նոր գործարքի կնքման հարցում՝ հավելելով, որ հակառակ դեպքում մի վատ բան կպատահի:

  • Կիսվել: