կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Պուտինը հրամանագիր է ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքացիներին պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տրամադրելու մասին

Պուտինը հրամանագիր է ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքացիներին պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տրամադրելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքացիներին պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տրամադրելու մասին, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ քաղաքացիություն ստանալ ցանկացողների համար չեն գործի Ռուսաստանի Դաշնությունում մշտական ​​բնակության, ռուսաց լեզվի և ռուսաց պատմության իմացության պարտադիր պահանջները:

Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքացիները  կարող են ՌԴ քաղաքացիություն ստանալու հայտը ներկայացնել իրենց երկրներում Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ​​ներկայացուցչություններ, իսկ Ռուսաստանում բնակվողները կարող են դիմել Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության տարածքային մարմիններ՝ ըստ իրենց բնակության կամ գտնվելու վայրի:

  • Կիսվել: