շաբաթ, սեպտեմբեր 19
19 / 9 / 2026
Հվ. Օսիայում ընտրություն չկա, ինչպես որ չկա անկախ Աբխազիա. Պապուաշվիլի

Հվ. Օսիայում ընտրություն չկա, ինչպես որ չկա անկախ Աբխազիա. Պապուաշվիլի

Սեպտեմբերի 18-ին լրատվամիջոցների հետ զրույցում վիճարկվող խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին օկուպացված Ցխինվալիի շրջանում, այսպես կոչված, նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարել է, որ «Հարավային Օսիայում ոչ մի ընտրություն չկա, ինչպես որ չկա անկախ Աբխազիա», գրում է aliq.ge-ն:

Նրա խոսքով՝ Վրաստանի այս երկու տարածքում, Ստրասբուրգի դատարանի որոշման համաձայն, «Ռուսաստանի Դաշնությունն իրականացնում է արդյունավետ վերահսկողություն», «ինչը նշանակում է, որ Ռուսաստանն օկուպացրել է այս երկու տարածքը, հետևաբար Ռուսաստանի Դաշնությունն իշխում է այս երկու տարածքում։ Այստեղ ոչ մի բան իմաստ կամ նշանակություն չունի», — ասել է Շալվա Պապուաշվիլին։

Նրա խոսքով՝ «Վրացական երազանք»-ի կառավարության խնդիրն է «վերջ դնել այս օկուպացիային»։

«Մեր գլխավոր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ այն է, որ Ռուսաստանը ճանաչի Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Սա Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների գլխավոր խոչընդոտն է։ Կլինի մեր տարածքային ամբողջականության ճանաչում, և այս բոլոր խոչընդոտները կվերացվեն», — ասել է Շալվա Պապուաշվիլին։

  • Կիսվել: