երեքշաբթի, նոյեմբեր 3
3 / 11 / 2026
Իրավախախտման դեպքեր են հայտնաբերվել Երևանի տարածքում գործող «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներում

Իրավախախտման դեպքեր են հայտնաբերվել Երևանի տարածքում գործող «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներում

Հոկտեմբերի 28-ին և հոկտեմբերի 30-ին Երևան քաղաքի վարչական տարածքում գործող «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներում, մասնավորապես՝ «Գեդեոն Ռիխտեր» թվով 15 օբյեկտներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 17 վարչական իրավախախտման դեպքեր, այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Մասնավորապես՝

- պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի վերաբերյալ թվով 9,

- Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու համար թվով 2,

- առանց թույլտվության գովազդի տեղադրման համար թվով 6:

«Թեոֆարմ» առևտրային թվով 14 օբյեկտներում հայտնաբերվել են թվով 22 վարչական իրավախախտման դեպքեր, մասնավորապես՝

-պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի վերաբերյալ թվով 12,

-Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու համար թվով 2,

-չթույլատրված ապրանքատեսականու՝ մինչև 50 միկրոն պոլիէթիլենային պարկերի վաճառքի համար թվով 6,

-առանց թույլտվության գովազդի տեղադրման համար թվով 2»։

  • Կիսվել: