շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Հարավային Կորեայի նախկին նախագահը լքել է իշխող կուսակցությունը

Հարավային Կորեայի նախկին նախագահը լքել է իշխող կուսակցությունը

Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը շաբաթ օրը հայտարարել է, որ լքում է «Ժողովրդական իշխանության կուսակցությունը»՝ հանրությանը կոչ անելով աջակցել կուսակցության նախագահի թեկնածու Կիմ Մուն Սուին, հաղորդում է Yonhap-ը։

Իր Ֆեյսբուքյան էջում գրառման մեջ Յունը գրել է. «Այսօր լքում եմ «Ժողովրդական իշխանություն» կուսակցությունը», հավելելով. «Թեև լքում եմ կուսակցությունը, ես շարունակելու եմ կանգնել ազատության և ազգային ինքնիշխանության համար պայքարի առաջնագծում»։

Նա միաժամանակ ընտրողներին կոչ է արել միավորվել Կիմի շուրջ՝ ընդգծելով առաջիկա ընտրություններին մասնակցելու կարևորությունը։

  • Կիսվել: