շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ԱՄՆ-ում փոթորիկի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ

ԱՄՆ-ում փոթորիկի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ

ԱՄՆ Միսսուրի և Կենտուկի նահանգներում տեղի է ունեցել փոթորիկ, որի հետևանքով մահացել է առնվազն 16 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, տեղեկացնում է NBC-ն։

Նշենք, որ ավելի վաղ NBC-ի տեղական մասնաճյուղը հայտնել էր, որ Արևմտյան Վիրջինիայում ուժեղ ամպրոպների հետևանքով երկու մարդ է մահացել։

«Կենտուկի նահանգի Լորել շրջանում 9 մարդ է մահացել, 5 մարդ մահացել է Սենթ Լուիսում, ևս 2-ը՝ Սքոթ շրջանում՝ Միսսուրիի հարավ-արևելքում», – հաղորդել էր հեռուստաընկերությունը՝ հղում անելով Լորել շրջանի շերիֆ Ջոն Ռութին և պաշտոնյաներին։

  • Կիսվել: