Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար
Բաղդադը 20-ական միլիոն դոլար կհատկացնի Գազայի հատվածի և Լիբանանի վերականգնման համար։ Այս մասին Բաղդադում Արաբական լիգայի գագաթնաժողովի բացման ժամանակ հայտարարել է Իրաքի վարչապետ Մոհամեդ ալ-Սուդանին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք հայտարարում ենք համատեղ արաբական աշխատանքը խթանելու համար 18 նախաձեռնությունների մասին։ Իրաքը 20 միլիոն դոլար կհատկացնի Գազայի վերականգնմանը և 20 միլիոն դոլար՝ Լիբանանի վերականգնմանը»: