կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
«Հաղթանակ» զբոսայգու դիմաց բախվել են BMW X6 M Competiton-ն ու Toyota Camry-ին. BMW-ի անվահեծանը կոտրվել է

«Հաղթանակ» զբոսայգու դիմաց բախվել են BMW X6 M Competiton-ն ու Toyota Camry-ին. BMW-ի անվահեծանը կոտրվել է

Օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. ժամը 22։00-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ Հաղթանակ զբոսայգու դիմաց, բախվել են BM X6 M COMPETITION մակնիշի և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

  • Կիսվել: