կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

Խառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը:

Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։

Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր չեմպիոնական գոտին՝ ռուս Ումար Նուրմագոմեդովին հաղթելուց հետո։

34-ամյա Դվալիշվիլին տարավ իր 13-րդ անընդմեջ հաղթանակը UFC-ում։ Ընդհանուր առմամբ, նրա տարել է 20 հաղթանակ և 4 պարտություն MMA-ում։

Օ’Մալլին 30 տարեկան է։ Նա հաղթել է 18 անգամ և պարտվել 3 անգամ։

  • Կիսվել: