շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է Բրյուսովի համալսարանի ժամանակավոր խորհրդի կազմը

Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է Բրյուսովի համալսարանի ժամանակավոր խորհրդի կազմը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է Բրյուսովի hամալսարանի ժամանակավոր խորհրդի կազմը։ Հրամանի մեջ նշվում է․

«Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի մարտի 9-ի N 115-Ա հրամանով՝ հաստատվել է «Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհուրդը, որը կազմված է 3 անդամներից․

1) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան, 

2) Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյան,

3) Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյան»:

  • Կիսվել: