Երևանի քաղաքապետարանը ստուգայցեր է իրականացրել գիշերային ու հեստապարային ակումբներում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել գիշերային ու հեստապարային ակումբներում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ՝ Երևան քաղաքի ավագանու հ.175-Ն որոշմամբ հաստատված հավելվածի պահանջները չկատարելու՝ մասնավորապես լռության կանոնները չպահպանելու համար:
Զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են թվով 11 արձանագրություններ և հարուցվել վարչական վարույթներ: