«Ռոսպոտրեբնադզորը» ռուսական պաղպաղակի արգելքի վերաբերյալ պարզաբանումներ է խնդրել Հայաստանից
«Ռոսպոտրեբնադզորը» պաշտոնական հարցում է ուղարկել Հայաստանի իրավասու մարմիններին՝ խնդրելով մանրամասն տեղեկատվություն տրամադրել «Коровка из Кореновки» ապրանքանիշով պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելքի մտցման պատճառների վերաբերյալ, հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշենք, որ ավելի վաղ արտադրողը՝ «Ренна» ընկերությունների խումբը, հայտարարել էր, որ դեռևս պաշտոնական հայկական կողմից մարտի 7-ին արտադրված սառցե քաղցրավենիքի խմբաքանակի ներմուծման սահմանափակումների վերաբերյալ մեկնաբանություններ չի ստացել: Խոսքը «Эскимо пломбир ванильный в шоколадно-сливочной глазури» պաղպաղակի մասին է: Ընկերության տվյալներով՝ հնարավոր շեղումները կարող են կապված լինել ապրանքների տեղափոխման կամ պահպանման պայմանների խախտումների հետ։
«Ռուսաստանում անցկացվող մոնիթորինգի շրջանակում նշված արտադրանքի անվտանգության և որակի պահանջներին, ներառյալ՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի դրույթներին չհամապատասխանելու դեպքեր չեն գրանցվել»,- ընդգծել է «Ռոսպոտրեբնադզորը»։
Նրանք հավելել են, որ ակնկալում են, որ հայկական կողմը լաբորատոր հետազոտությունների արդյունքներ և այլ տեղեկություններ կտրամադրի, որոնք կհաստատեն ժամանակավոր սահմանափակումներ մտցնելու հիմքերը։