ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Թուրքիան և Ֆրանսիան սկսել են համատեղ միջուկային նախագիծ

Թուրքիան և Ֆրանսիան սկսել են համատեղ միջուկային նախագիծ

Թուրքական «ThorAtom» և ֆրանսիական «NAAREA» ընկերությունները սկսել են համատեղ նախագիծ՝ հալված աղի տեխնոլոգիայի հիման վրա փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ մշակելու համար, գրում է ermenihaber.am-ը:

Նոր սերնդի այդ ռեակտորները կկիրառվեն ինչպես էլեկտրական, այնպես էլ ջերմային էներգիայի արտադրության համար։

Ընկերությունների միջև ստորագրված համաձայնագիրը հրապարակվել է Անկարայում անցկացված 11-րդ միջուկային էլեկտրակայանների գագաթնաժողովում, որը կազմակերպվել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աջակցությամբ։

Նշվում է, որ «ThorAtom»-ն առաջին մասնավոր ընկերությունն է Թուրքիայում, որը զբաղվում է 4-րդ սերնդի ռեակտորների մշակմամբ:

 

  • Կիսվել: