Գողություն ննջարանից. Սևանի ոստիկանների բացահայտումը
Օգոստոսի 26-ին, ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Սեւանի բաժնում Ծաղկունք գյուղի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ նախորդ օրն իրենց տնից գողություն է կատարվել:
Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Պարզվել էր՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են պատուհանը եւ ննջասենյակից գողացել 4.480.000 դրամ:
Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինեն նույն գյուղում բնակվող երեք երիտասարդ:
Հաղորդումից ժամեր անց կասկածյալները բերման ենթարկվեցին ոստիկանության Սեւանի բաժին եւ խոստովանեցին կատարածը:
Իրավապահները պարզել են նաեւ, որ նրանք մարտի 10-ին նույն գյուղի մեկ այլ առանձնատան ննջարանից 3.160.000 դրամ, 700 ԱՄՆ դոլար, 150 եվրո են գողացել:
Բերման ենթարկված երիտասարդները ձերբակալվել են:
Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:


