չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Փաշինյանն ու Գերմանիայի կանցլերն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը

Փաշինյանն ու Գերմանիայի կանցլերն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։
 
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը։
 
Վարչապետ Փաշինյանը և Դաշնային կանցլեր Մերցն անդրադարձել են Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետևողական զարգացման, ինչպես նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման հեռանկարներին։
 
 

  • Կիսվել: