չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 5,346-ի

Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 5,346-ի

Վենեսուելայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 5,346-ի։ Այս մասին հայտնել է հանրապետության Ազգային ասամբլեայի նախագահ Խորխե Ռոդրիգեսը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ, ըստ Ռոդրիգեսի հրապարակած կառավարական ամենօրյա ամփոփագրի, վիրավորվել է 16,740 մարդ, 17,265 մարդ մնացել է անօթևան։ Ամբողջությամբ ավերվել է 190 շենք, 856-ը՝ ստացել է զգալի վնասվածքներ։

Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում փրկվել է 6,462 մարդ, 39,567-ը բուժում է անցել բժշկական հաստատություններում։ Օգնություն է ցուցաբերվել 128,324 ընտանիքի, 23,122 մարդ տեղավորվել է 107 ժամանակավոր ճամբարներում, տուժածներին է փոխանցվել 10,964 տոննա սննդամթերք։

Հիշեցնենք, որ երկրաշարժը տեղի է ունեցել Վենեսուելայում հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան տարբերությամբ գրանցվել է ստորգետնյա ցնցումների երկու շարք՝ 7,2 և 7,5 մագնիտուդով։ Դրանց էպիկենտրոնները գտնվում էին միմյանցից 10 կմ հեռավորության վրա՝ Յարակույ նահանգում։ Երկրաշարժից հետո տեղի է ունեցել 1 405 հետցնցում:

  • Կիսվել: