Իրանական էներգակիրների արտահանման ճանապարհին ԱՄՆ-ի ստեղծած խոչընդոտները սպառնում են ողջ համաշխարհային տնտեսությանը․ Փեզեշքիան
Իրանական էներգակիրների արտահանման ճանապարհին ԱՄՆ-ի կողմից ստեղծվող արհեստական խոչընդոտները սպառնալիք են ողջ համաշխարհային տնտեսության համար։ Այս մասին Մոսկվայում կայացած Գազ արտահանող երկրների ֆորումի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նա ընդգծել է, որ Պարսից ծոցում Վաշինգտոնի գործողությունները հանգեցնում են գնային ցնցումների և խաթարում են համաշխարհային տնտեսական աճը։
Փեզեշքիանը հավելել է, որ ծովային և օդային շրջափակման տեսքով Իրանի նկատմամբ իրականացվող տնտեսական ահաբեկչությունը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։



