Սևանա լիճը շարունակում է ուրախացնել իր դրական դինամիկայով. Ազիզյան
Սևանա լիճը շարունակում է ուրախացնել իր դրական դինամիկայով։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՇՄՆ Հիդոօդերևութբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ շարունակելով։
«Նախորդ օրվա համեմատ լճի մակարդակը բարձրացել է ևս 1 սմ-ով, ինչի արդյունքում արդեն գերազանցվել է 1993 թվականի ցուցանիշը։( հունիսի 28-ին կազմել՝ 1900.75մ (28.06.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 5 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 53 սմ-ով)
Սա ևս մեկ կարևոր վկայություն է, որ 2026 թվականը Սևանա լճի համար բարենպաստ տարի է։
Հունիս ամսվա ընթացքում գրանցված մակարդակի բարձրացումը դարձել է դիտարկումների պատմության երկրորդ ամենաբարձր ցուցանիշը։ Հունիսյան ավելի մեծ բարձրացում արձանագրվել է միայն 1988 թվականին, որը համարվում է Սևանա լճի հիդրոօդերևութաբանական դիտարկումների պատմության (1927-2026թթ) ամենաջրառատ տարին։



