չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու ափ են դուրս բերել

Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու ափ են դուրս բերել

Հուլիսի 15-ին՝ ժամը 14։59-ին, Սևանա լճի 2-րդ հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ափից մոտ 1500 մ հեռավորության վրա շրջված հեծանվանավակ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
 
Ջրափրկարարներն արագ արձագանքել են իրավիճակին և օպերատիվ գործողությունների շնորհիվ անվնաս ափ են դուրս բերել երեք քաղաքացու։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

 

  • Կիսվել: