հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գեղարքունիքում բախվել են Մարտունու և Վարդենիսի մարդատար ГАЗель-ները և Lexus-ը.կա 10-ից ավելի վիրավոր

Գեղարքունիքում բախվել են Մարտունու և Վարդենիսի մարդատար ГАЗель-ները և Lexus-ը.կա 10-ից ավելի վիրավոր

Այսօր՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, «Նոյ Լենդ» հանգստյան գոտու հարևանությամբ բախվել են 2 մադատար ГАЗель և Lexus GX մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը «Սևան» բժշական կենտրոն, մի մասը՝ «Գավառ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկներն ու օպերատիվորեն ժամանած «Սևան» և «Գավառ» բժշկական կենտրոնների շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր մինչև հիվանդանոցներ տեղափոխելը՝ վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: