հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Fly Arna-ն մեկնարկում է ուղիղ թռիչքները դեպի Բաղդադ

Fly Arna-ն մեկնարկում է ուղիղ թռիչքները դեպի Բաղդադ

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է ուղիղ չվերթները դեպի Իրաքի մայրաքաղաք Բաղդադ:

Այս մասին տեղեկանում ենք ավիաընկերության տարածած հաղորդագրությունից, «Զվարթնոց» միջազգային օդանավակաանի եւ Բաղդադի միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երկու չվերթ կիրականացվի:

Չվացուցակ դեպի Բաղդադի միջազգային օդանավակայան, ուժի մեջ է 2023 թվականի ապրիլի 22-ից (բոլորը տեղական ժամանակով).

Չվերթ

Մեկնում

Ժամ

Ժամանում

Ժամ

Օդանավ.

Հաճախականություն

G6 201

Երեւան

14:10

Բաղդադ

15:20

A320

Չորեքշաբթի/Շաբաթ

G6 202

Բաղդադ

16:10

Երեւան

19:10

A320

Չորեքշաբթի/Շաբաթ

«Հայաստանի ազգային ավիափոխադրող հանդիսանալով եւ սպասարկելով ավանդական ուղղությունները՝ Fly Arna միաժամանակ ձգտում է Հայաստանի համար բացել նոր շուկաներ՝ նպաստելով ինչպես զբոսաշրջության, այնպես եւ առեւտրա-տնտեսական կապերի զարգացմանը:

Հասանելի արժեքներով Երեւան-Բաղդադ-Երեւան կանոնավոր չվերթի գործարկումը մեծապես կնպաստի դեպի Հայաստան նոր զբոսաշրջային հոսքերի ավելացմանը: Շաբաթական երկու անգամ իրականացվող չվերթները նաեւ Իրաքի հայ համայնքին թույլ կտան հայրենիքի հետ կապն էլ ավելի կայուն եւ ընդգրկուն դարձնել՝ նրանց առաջարկելով դեպի Հայաստան ավելի հարմարավետ եւ հասանելի ճամփորդելու հնարավորություն», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

  • Կիսվել: