չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Եթե ընտրել են այդ մասնագիտությունը, ուրեմն ձեռք է տալիս. ԵՊՀ ռեկտորի ժպ-ն՝ վարձավճարների մասին

Եթե ընտրել են այդ մասնագիտությունը, ուրեմն ձեռք է տալիս. ԵՊՀ ռեկտորի ժպ-ն՝ վարձավճարների մասին

Եթե ընտրել են այս գնով այս մասնագիտությունը, ուրեմն իրենց ձեռք է տալիս, ուրեմն այսպես են ուզում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը՝ անդրադառնալով  վարձավճարների բարձրացմանը:

Նրա խոսքով՝ դեռեւս այս տարվա մարտին է գիտխորհրդի նիստում միաձայն որոշվել նոր վարձաչափերը: 

«Այդ ժամանակ ասում էին՝ չե՞ք վախենում, որ դիմորդ չի լինի, ես ասում էի կլինի: Բայց մայիսի վերջին, երբ համավարակի հետեւանքով տնտեսական սահմանափակումները ամենախիստն էին, այդ ժամանակ եղավ 4060 դիմում այդ վարձերով ընդունվելու: Ընդ որում, դիմումների կեսը ամենաբարձր վարձավճարով մասնագիտությունների գծով էր: Հիմա երբ եղել է ընդունելությունը, մարդիկ կնքում են պայմանագրեր, մի շարք անձինք, առանձին քաղաքական ուժեր, պատգամավորներ սկսում են խոսել վարձերի բարձր լինելու մասին:  Ես համաձայն եմ, որ  շատերի համար դա բարձր է, բայց այստեղ կա երկու կողմ. մեկը ծառայություն է մատուցում, մյուսը ծառայություն է ստանում: Մեր ծառայությունները մենաշնորհային չեն, նույն մասնագիտություններ գծով կան այլ առաջարկներ շուկայում: Մարդիկ կարող են ընտրել»,-ընդգծեց Գեւորգյանը:

 

  • Կիսվել: