ԵՀ-ն առաջարկում է եռապատկել ETIAS համակարգի շրջանակում ԵՄ երկրներ ճանապարհորդելու թույլտվության վճարը
Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է եռապատկել ETIAS համակարգի շրջանակում ԵՄ երկրներ ճանապարհորդելու թույլտվության վճարը՝ դրա համար սահմանելով 20 եվրո, տեղեկացնում է Euronews-ը։
Նշվում է, որ առանց վիզայի ճանապարհորդությունը հասանելի կլինի 2026ի վերջին եռամսյակից՝ Եվրոպական ճանապարհորդական տեղեկատվության և թույլտվության համակարգի (ETIAS) միջոցով դեպի 30 եվրոպական երկրներ, մասնավորապես՝ ԵՄ բոլոր անդամ պետություններ՝ բացի Իռլանդիայից, Իսլանդիայից, Նորվեգիայից, Լիխտենշտեյնից և Շվեյցարիայից։
ETIAS-ի թույլտվությունը պահանջվում է այս երկրներում կարճաժամկետ (մինչև 90 օր) մնալու համար վիզայից ազատված երկրների՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Բրազիլիակի և Ավստրալիայի քաղաքացիների համար։
Հաղորդվում է, որ ETIAS վճարներից ստացված միջոցները կփոխանցվեն ԵՄ բյուջե։
Նշենք, որ այժմ դիմորդների համար առանց վիզայի մուտքի վճարը կազմում է 7 եվրո: Բացառություն է արվում դիմումի ներկայացման պահին 18 տարեկանից փոքր կամ 70 տարեկանից բարձր անձանց համար:


