Էստեղ վրիպակ կա, երեւի պետք է լինի Իջեւանի Ղազումյան փողոց, ոչ թե Ղալումյան. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավանդույթի համաձայն թվարկեց բոլոր այն ծրագրերը, որոնցով սուբվենցիոն ծրագրերով աշխատանքներ են կատարվում:
Նա ընթերցեց. «Իջեւան համայնքի Իջեւան բնակավայրի Ղալումյան փողոցի տուֆապատում», ապա ժպտալով ասաց. «Էստեղ վրիպակ կա, երեւի պետք է լինի Ղազումյան փողոց: Այսինքն չգիտեմ, կարող է նաեւ Ղալումյան փողոց կա»:
Ի պատասխան նշվեց, որ ամենայն հավանականությամբ Ղալումյան փողոց եւս կա:
Փաշինյանն էլ ասաց, որ դա կճշտեն, հիմա դա կարեւոր չէ: