ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանյան լճում հայտնաբերվել է տղամարդու դի. ըստ վարկածներից մեկի՝ պատահածը սպանություն է

Երևանյան լճում հայտնաբերվել է տղամարդու դի. ըստ վարկածներից մեկի՝ պատահածը սպանություն է

Մարտի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում դի կա, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ ջրասուզակը լճից դին դուրս է բերել հատուկ ճոպանի միջոցով, և այս պահին տեղում աշխատում է դատական բժիշկը։

Ըստ վարկածներից մեկի՝ տղամարդուն սպանել են, ապա նետել գետը, և այն քշել-բերել է լիճը։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։

  • Կիսվել: