Երեւանում «Տոյոտան» ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել վարորդին
Հուլիսի 16-ին, ժամը 23.50-ին, Երևանի Դոդոխյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել 73-ամյա վարորդին:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: