Երևանում բախվել են Toyota-ն ու Yamaha մակնիշի մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտա- Քրիստափորի փողոցի խաչմերուկում բախվել են Yamaha մակնիշի մոտոցիկլն ու Toyota-մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
ստիկանությունը պարզում է Toyota-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը: