չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Երևանում բախվել են KIA-ն ու Nissan X-Trail-ը. վերջինս էլ բախվել է գովազդային վահանակին. կան վիրավորներ

Երևանում բախվել են KIA-ն ու Nissan X-Trail-ը. վերջինս էլ բախվել է գովազդային վահանակին. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա և Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 36-ամյա Սամվել Թ.-ի վարած Nissan X-Trail  մակնիշի և 35-ամյա Սերժիկ Ս.-ի վարած KIA մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 32-ամյա Հրանուշ Ա.-ն տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ 3-ամյա Սյունե Թ.-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով  Nissan-ն էլ բախվել է երկաթե  գովազգային վահանակին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: