չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երևանում ավտոբուսի վարորդի ու տաքսիստի միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Երևանում ավտոբուսի վարորդի ու տաքսիստի միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` մարտի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել,  որ Մաշտոցի պողոտայում ավտոբուսի վարորդի և տաքսիստի միջև վիճաբանություն է տեղի ունեցել և կա վիրավոր։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Երևանի գնդի 4-րդ գումարտակի  1-ին վաշտի պարեկները պարզել են դեպքի հանգամանքները և Բաղրամյան պողոտայում` Գիտությունների ազգային ակադեմիայի հարևանությամբ, հայտնաբերել են թիվ 7 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին, իսկ Մաշտոցի պողոտայում` 33-ամյա տաքսու վարորդին։ Վերջիններս ներկայացվել են Ոստիկանության կենտրոնական բաժին։

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով` վիճաբանությունը, որն ավարտվել է դանակահարությամբ, տեղի է ունեցել Մաշտոցի պոոտա 42 հասցեի մոտ և պատճառը եղել է մեքենաների կայանման հարցը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: