շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Երևանի պարեկները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ)

Երևանի պարեկները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ)

Հուլիսի 4-ի լուսադեմին պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել ու ոստիկանության Շենգավիթի բաժին են տարել Երևանի 25-ամյա մի բնակչի։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված: Երիտասարդի մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: