կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի «Կանաչ» սուպերմարկետի մոտ բախվել են «Mitsubishi»-ն ու «Nissan»-ը. կա վիրավոր

Երևանի «Կանաչ» սուպերմարկետի մոտ բախվել են «Mitsubishi»-ն ու «Nissan»-ը. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Նորագավիթ թաղամասում՝ ժողովրդին հայտնի «Կանաչ» սուպերմարկետի հարևանությամբ բախվել են «Mitsubishi», և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:  

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

  • Կիսվել: