ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Երևանի հեղեղատար, անձրևատար համակարգը հին և մաշված է. պահանջվում են էական ներդրումներ

Երևանի հեղեղատար, անձրևատար համակարգը հին և մաշված է. պահանջվում են էական ներդրումներ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում, Տիգրան Ավինյանը անդրադարձել է մայրաքաղաքի հեղեղատար համակարգի ներկա վիճակին: Քաղաքապետը նշել է, որ Երևանի հեղեղատար, անձրևատար համակարգը բավականին հին և մաշված է, ինչը էական ներդրումներ է պահանջում:

Հարկ է նշել, որ Երևանում առկա հեղեղատար համակարգն արդեն իսկ ամբողջությամբ գույքագրվել է, և այս շաբաթ Կառավարությունում այդ թեմայով քննարկում է լինելու:

  • Կիսվել: