շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանի Բագրատունյաց փողոցում բնակարանային գողություն կատարած տղամարդը ձերբակալվել է

Երևանի Բագրատունյաց փողոցում բնակարանային գողություն կատարած տղամարդը ձերբակալվել է

Մայիսի 9-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի իր բնակարանից գողացել են 390 հազար դրամ:

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 12-ին պարզել են, որ բնակարանային գողությունը կատարել է Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի 43-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք:

43-ամյա տղամարդը ձերբակալվել է:

 

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: