Էրեբունի ամրոցի մոտ բացահայտվել է Քրիստոսից առաջ 7-5 դարերին թվագրվող Ուրարտական մի ամբողջ քաղաք
Էրեբունի ամրոցի մոտ բացահայտվել է Քրիստոսից առաջ 7-5 դարերին թվագրվող Ուրարտական մի ամբողջ քաղաք: Այս մասին հայտնել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի ղեկավար Վահե Սարգսյանը։
Տեղանքից հայտնաբերված կենդանիների ոսկորներն առաջիկայում հնակենդանաբանական հետազոտության կենթարկեն, կփորձեն պարզել՝ այդ շրջանում ինչ կենդանիների են որպես սնունդ օգտագործել: Հորում ածխի մնացորդեր և խեցու բեկորներ էլ են եղել: