չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը և «UkraineInvest»-ի գործադիր տնօրենը համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր են ստորագրել

«Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը և «UkraineInvest»-ի գործադիր տնօրենը համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր են ստորագրել

Հայաստանի կառավարությանը կից Ներդրումների աջակցման «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և «UkraineInvest» ներդրումների ներգրավման ու աջակցման ուկրաինական կառավարական գրասենյակի գործադիր տնօրեն Սերգեյ Ցիվկաչը համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր են ստորագրել, հայտնում է AnalitikaUA.net կայքը:

Աղբյուրը նշում է, որ փաստաթուղթը ստորագրվել է Լևոն Օհանեսյանի, Սերգեյ Ցիվկաչի և Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբայի մասնակցությամբ տեղի ունեցած օնլայն հանդիպման արդյունքներով:

Հեռավար հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ ներդրումներ գտնելու հետ կապված հարցերը, ինչպես նաև արձանագրվել են այն նույնատիպ խնդիրները, որոնց առերեսվում են Հայաստանը և Ուկրաինան ներդրումներ փնտրելիս:

 

  • Կիսվել: