հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Էկոակտիվիստները պատրաստվում են Երևանի Իսակովի պողոտան մաքրել աղբից

Էկոակտիվիստները պատրաստվում են Երևանի Իսակովի պողոտան մաքրել աղբից

Բնապահպան ակտիվիստները պատրաստվում են Երևանի գլխավոր մայրուղիներից մեկը՝ Ծովակալ Իսակովի պողոտան, մաքրել աղբից։ Այս մասին հայտնում է «Green Green» Telegram–յան ալիքը։
 
Էկոակտիվիստները մաքրելու են նաև հարակից Թաիրովի փողոցը, ինչպես նաև Հաղթանակի կամրջի տարածքը։ Բոլոր ցանկացողները կարող են միանալ։ Աշխատանքները կատարելու համար առնվազն 100 մարդ է պետք։
 
Կազմակերպիչները ակտիվիստներին Հաղթանակ կամրջի վրա կսպասեն նոյեմբերի 27-ին` ժամը 12։15-12։30–ն ընկած ժամանակահատվածում։
Ակցիան կմիավորի ինչպես հայաստանցի, այնպես էլ օտարերկրացի էկոակտիվիստներին։

  • Կիսվել: