Տուժել է 95, զոհվել՝ 9 մարդ. ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը
Ապրիլի 28-ից մայիսի 4-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 467 դեպք, որից 139-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 64, փլուզման, պայթյունի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, քարաթափման, դժբախտ պատահարի, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի, վայրի կենդանիների հարձակման՝ 1-ական, թունավորման՝ 10, օձի նկատման՝ 15, կեղծ ահազանգի, ուժեղ քամու՝ 5-ական, ինքնասպանության փորձի՝ 12, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 39, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 180, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 28, հրդեհի կեղծ կանչի՝ 22, 63 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 32 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 53 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 37 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 95, զոհվել՝ 9 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ: