երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ ոստիկանությունը խոստանում է տուգանել աղբը սխալ տեղում նետելու համար

ՀՀ ոստիկանությունը խոստանում է տուգանել աղբը սխալ տեղում նետելու համար

Ոստիկանները կսկսեն տուգանել քաղաքացիներին աղբը սխալ տեղում նետելու համար։ Այս մասին սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովի նիստին «Թափոնների մասին» օրենքում եւ և հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Պատժվելու են նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները. Նրանք, օրինակ, կտուգանվեն աղբի տարաներից եւ աղբավայրերից դուրս թափոնների կուտակման համար։ Տուգանքի չափն այդ դեպքում 100-ից 200 հազար դրամ կկազմի։ Ընդ որում, կտուգանվեն նաեւ այդպիսի խախտումներ թույլ տված անհատներն ու ձեռնարկությունները։ Առաջինները կտուգանվեն 30-ից 50 հազար դրամի չափով, իսկ երկրորդները՝ 100-ից 150 հազար դրամի չափով։

«Որպես ապացույց կօգտագործվեն ինչպես ոստիկանության պարեկային ծառայության կողմից արձանագրված փաստերը, այնպես էլ տեսախցիկների տվյալները»,- ասաց Ֆիդանյանը։

Իսկ ի՞նչ անել այն բակերում, որտեղ տեսախցիկներ չկան, իսկ ոստիկանները պարեկություն չեն իրականացնում փոխոստիկանապետը չհայտնեց։

  • Կիսվել: